Լիբանանում ԱՄՆ դեսպանատան մոտ բախումներ են եղել ոստիկանության ու ակտիվիստների միջև, որոնք բողոքի ցույցի էին դուրս եկել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ:
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ Է:
Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում անդրադարձել է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության թուրքական արձագանքին։
Եվրահանձնաժողովը և Ճապոնիան համաձայնեցրել են ազատ առևտրի երկկողմ համաձայնագրի վերջնական տարբերակը, հայտարարել է առևտրի հարցով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Սեսիլիա Մալմստրյոմը Բրյուսելում ասուլիսի ժամանակ:
Իրաքի վարչապետը հայտարարել է, թե երկիրն ամբողջությամբ ազատագրվել է «Իսլամական պետության» ահաբեկիչներից: Ելույթ ունենալով Բաղդադում՝ Հայդեր ալ Աբադին ասել է, թե Սիրիայի հետ Իրաքի ողջ սահմանն արդեն պետական բանակի վերահսկողության տակ է:
Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել է, թե չի հանդիպի ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ նախագահ Թրամփի հայտարարության պատճառով:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Վաշինգտոնի սպառնալիքները Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015-ին ստորագրված համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ, խոչընդոտում են առաջընթացի հասնել Հյուսիսային Կորեայի միջուկային ճգնաժամի հարցում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Ստամբուլ՝ մասնակցելու Երուսաղեմի հարցով «Իսլամական երկրների կազմակերպության» արտահերթ գագաթնաժողովին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: «Ռոյթերզը», հղում անելով անանուն աղբյուրներին, հաղորդում է, թե Պուտինը մտադիր է Թուրքիայի նախագահի հետ քննարկել ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունից հետո Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակը:
2018-ը պատմական, մշակութային ու մարզական իրադարձությունների տարի է լինելու: Հարյուրավոր դեռ անհայտ դեպքեր կլինեն, որոնց մասին ոչ ոք չգիտի, բայց կան ծրագրված միջոցառումներ ու հոբելյաններ, որ ոչ ոք արդեն չի բեկանի:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...